
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մի քանի մարտական նավեր պատրաստվում են ուղևորվել դեպի Սիրիա: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրին ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբում: «Քանի որ միջերկրական ծովը գտնվում է Սևծովյան նավատորմի պատասխանատվության գոտում, իրատեսական է, որ անհրաժեշտության դեպքում մեր Սևծովյան նավատորմի նավերը կուղևորվեն այնտեղ, ապահովելու համար Տարտուսում գտնվող ՌԴ ռազմածովային նավատորմի նյութա-տեխնիկական ապահովումը»,-ասել է զրուցակիցը ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին:
Ինչպես ասել են Գլխավոր շտաբում, պատրաստ են ծով դուրս գալ մի քանի մարտական նավեր, այդ թվում մեծ դեսանտային նավեր: Նա հերքել է որոշ ԱՄՆ ԶԼՄ-ների հաղորդագրությունն այն մասին, թե նավերից մեկն արդեն գտնվում է Տարտուսում: «Մեր բոլոր նավեր Սեվաստոպոլում են, բացառությամբ մեկ դեսանտային նավի, որը Միջերկրականից վերադառնում է Սև ծով Մեսսինայից»,-ասել է աղբյուրը: