16 հունիսի 2012 - 15:09 AMT
Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 15–ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի–Երևան ճանապարհի 15կմ–ում տեղի է ունցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ։ Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Պազ» մակնիշի 597 ՏՍ 46 և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 22 ԼՕ 995 պետհամարիշներով ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով 1999 թ. ծնված Մարգարիտա և 1975 թ. ծնված Կարեն Ավագյանները մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի Գյուլպենկյան հիվանդանոց։