Կանադական դատարանը սահմանադրությանը հակասող է համարել էֆտանազիայի արգելքը

Կանադական դատարանը սահմանադրությանը հակասող է համարել էֆտանազիայի արգելքը

PanARMENIAN.Net - Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի գերագույն դատարանը սահմանադրությանը հակասող է համարել էֆտանազիայի արգելքը: Ինչպես հայտնում է Բի-բի-սին, դատավոր Լինն Սմիթը վճռել է, որ անբուժելի հիվանդ Գլորիա Թեյլորը կարող է կամավոր հեռանալ կյանքից՝ բժիշկների օգնությամբ:

Ընդ որում կատարման համար պարտադիր է մի շարք պայմանների առկայությունը: Մասնավորապես, բժիշկները պետք է հիվանդին ներկայացնեն ախտորոշումը, հիվանդության ընթացքի կանխատեսմամբ, իրազեկեն բուժման մեթոդների ու կիրառման հեռանկարների մասին:

Դատավորը վճռի իրագործումը հետաձգել է մեկ տարով, որպեսզի Կանադայի խորհրդարանը կարողանա անհրաժետ փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news