Յունկեր. Հունաստանի` եվրագոտուց դուրս գալը բացասաբար կանդրադառնա արժութային միության գործընկերների վրա![]() 16 հունիսի 2012 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Եվրախմբի նախագահ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ Հունաստանի` եվրագոտուց դուրս գալը բացասաբար կանդրադառնա արժութային միության գործընկերների վրա: «Անկախ հենց Հունաստանի համար տնտեսական և սոցիալական հետևանքներից, դա վնաս կհասցներ նաև եվրագոտուն և նրա միասնականությանը»,-հայտարարել է նա` ավստրիական «Կուրիր» պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Եվրախմբի ղեկավարը ընդգծել է, որ ինչպիսին էլ լինի հունական նոր կառավարությունը, ԵՄ պետք է վերջինիս հետ բանակցություններ վարի: Partner news Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա Partner news |