Դավիթ Նալբանդյան. Ես սարսափելի սխալ թույլ տվեցի և ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից (վիդեո)

Դավիթ Նալբանդյան. Ես սարսափելի սխալ թույլ տվեցի և ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը որակազրկվել է Լոնդոնում եզրափակիչ մրցաշարի ժամանակ ոչ մարզական վարքագծի համար, ներողություն է խնդրել իր երկրպագուներից անզուսպ պահվածքի համար: Queen’s Club եզրափակչում նա հանդիպում էր խորվաթ Մարին Չիլիչի հետ:

Բաց թողնելով փոխանցումը երկրորդ սեթի 7-րդ գեյմում՝ Նալբանդյանը ոտքով հրել է գովազդային վահանակը, որը եզրագծում էր գծային մրցավարի աթոռը, և վնասել է նրա ոտքը: Խաղի գլխավոր մրցավարը դրանից հետո անհապաղ դադարեցրել է խաղն ու որակազրկել Նալբանդյանին:

«Ես ափսոսում եմ, որ արեցի դա: Այդ պահին ես շատ ջղայնացած էի ինքս ինձ վրա , երբեմն նման զգացմունքները դժվար է վերահսկել: Ես համաձայն եմ, որ սարսափելի սխալ եմ գործել, սակայն բոլորն են սխալներ թույլ տալիս: Ես չէի ցանկանա, որ ամեն ինչ հենց այսպես ավարտվեր: Ներողություն եմ խնդրում բոլոր երկրպագուներից»,-ասել է Նալբանդյանը պարգևատրման արարողության ժամանակ:

Partner news
 Ուշագրավ
Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում
Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ
Partner news