Mozilla-ն հայտարարել է Apple iPad-ի համար նոր բրաուզեր թողարկելու ծրագրերի մասին![]() 18 հունիսի 2012 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Mozilla Foundation-ը, որը Firefox պոպուլյար բրաուզերի մշակմամբ զբաղվող հասարակական կազմակերպություն է, հայտարարել է Apple iPad-ի համար նոր բրաուզեր թողարկելու ծրագրերի մասին: Այդ մասին հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը: Պրոդուկտը ստացել է Junior անվանումը և դիրքավորվում է որպես սկզբունքորեն նոր հավելում` առանց բջջային բրաուզերի համար ավանդական տարրերի: Ստեղծողները գտնում են, որ Junior-ը կունենա բոլոր շանսերը, որպեսզի Safari բրաուզերի արժանի մրցակիցը դառնա, որից այժմ ամենից հաճախ են օգտվում iPad-ի օգտատերերը: Mozilla-ն առայժմ չի նշում iPad-ի համար նոր բրաուզերի հայտնվելու անգամ մոտավոր ժամկետը. ծրագրի շուրջ աշխատանքը դեռևս հեռու է ավարտից:
Partner news Կորպորացիայի հայտարարության մեջ ասվում է, որ Apple-ն անհատական տեղեկատվության պաշտպանությունը միշտ գերակայություն է համարել Կորպորացիաները պարզաբանել են, որ այդ հարցումների մասին տվյալների հրապարակումը հնարավոր դարձավ այդ մարմինների հետ պայմանավորվածության արդյունքում Beeline «Գեղեցիկ համարներ»-ն արդեն կարելի է ընտրել Telcell տերմինալների միջոցով Լուրեր են շրջանառվում, որ Apple-ը 2013թ. աշնանը կներկայացնի բյուջետային iPhone պլաստիկ կորպուսով՝ iPhone 5S-ի հետ միաժամանակ Partner news |