
Մոսկվայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի հետ «վեցնյակի» բանակցությունների շրջանակում ավարտվեց Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հանդիպումը Եվրամիության արտաքին քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ, երեքշաբթի օրը հաղորդել է իրանական հեռուստատեսությունը:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, հանդիպման արդյունքների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Համաձայն հեռուստաալիքի տվյալների` հաջորդիվ Սայիդ Ջալիլին բանակցություններ կվարի չինական բանակցողի հետ «վեցնյակից» (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ և Գերմանիա):