Փորձագետ. Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները մի բան են, իսկ իրողությունը միանգամայն այլ բան![]() 20 հունիսի 2012 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների Լոս Կաբոսում արված հայտարարությունը կրկնում է բոլոր նախորդ հայտարարությունները: Կարևորն այն է, թե իրականում ինչ բանակցություններ են գնացել և կողմերը ինչ պարտավորություններ են ստանձնում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել ԳԱԱ Արևելագիտության ինստիոտւտի աշխատակից Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, հայտարարությունն ընդունվել է Հարավային Կովկասում և հարակից տարածքներում ԱՄՆ ակտիվության աճի ֆոնի վրա, ինչն անմիջապես շոշափում է նաև Ռուսաստանի շահերը»,-ասել է Անդրեյ Արեշևը: «Մի քանի օր առաջ իր ելույթներից մեկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դրական գնահատեց ՄԽ գործունեությունը, որն, ըստ նրա, Մոսկվայի ու Վաշինգտոնի համագործակցության արդյունավետ մոդել է: Սակայն, գնալով դժվարանում է թաքցնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի քաղաքականության առնվազն տարբեր ուղղվածությունը: Եթե Մոսկվան շահագրգռված է կայունության մեջ, ապա ԱՄՆ-ն դեմ չէ «ստեղծագործաբար» մի քիչ ղեկավարել նրան: Այնպես որ, ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները մի բան են, իսկ իրողությունը միանգամայն այլ բան է»,-ասել է Արեշևը: Partner news
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին «Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Partner news |