Կարեն Ասրյանի հուշամրցաշարում աղյուսակը գլխավորում է Դավիթ Հարությունյանը![]() 20 հունիսի 2012 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում շարունակվում է Շախմատի Օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի 5-րդ հուշամրցաշարը: Չորս տուրերից հետո աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը, որը ներկայացնում է Վրաստանը: 4-րդ տուրում նա հաղթանակ է տարել Դավիթ Լոմսաձեի նկատմամբ և ունի 3,5 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաև Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Քոթանջյանը և Հրայր Սիմոնյանը, որոնք 2-3 տեղերն են գրավում: Մրցաշարին մասնակցում է 60 շախմատիստ, այդ թվում 15 գրոսմայստեր: Կարեն Ասրյանը 2006թ. Շախմատային օլիմպիադայի չեմպիոն է, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: FIDE վարկանիշով ուներ 2634 միավոր, ինչն ապահովում էր նրան չորրորդ տեղը Հայաստանի լավագույն շախմատիստների թվում: 2008թ. 28 տարեկան հասակում Կարեն Ասրյանը մահացավ ինսուլտից: Այդ կապակցությամբ ընդհատված «Շախմատի հսկաներ» մրցաշարը անվանակոչվեց նրա անունով: Partner news Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Մովսիսյանը զբաղեցրեց 7-րդ, իսկ Մելքումյանը` 10-րդ տեղերը Հայաստանի երիտասարդական հավաքականը կպատրաստվի Եվրոպայի առաջանությանը Partner news |