Ջոնաթան Ֆլորեսը ազատ անկումով 10 կմ է հաղթահարել և 4 համաշխարհային ռեկորդ է սահմանել (վիդեո)

Ջոնաթան Ֆլորեսը ազատ անկումով 10 կմ է հաղթահարել և 4 համաշխարհային ռեկորդ է սահմանել

PanARMENIAN.Net - 29-ամյա Ջոնաթան Ֆլորեսը Կոլումբիայի երկնքում մեկ թռիչքով կարողացել է 4 համաշխարհային ռեկորդ սահմանել:

Նա դարձել է առաջին մարդը, որը ազատ անկումով 10 կմ է հաղթահարել: Նա լքել է ինքնաթիռը 11 000 մետր բարձրությունից, թռիչքն ամենատևականն է ժամանակի առումով, արագությունը ամենամեծն է՝ 160 կմ/ ժ: Ջոնաթանը բացել է պարաշյուտը միայն երկրից 1 կմ հեռավորության վրա:

Թռիչքը սկսվել է Ցելսիուսի մինուս 45 աստիճանի պայմաններում: Թռիչքի ժամանակը կազմել է 9 րոպե 2 վայրկյան, իսկ անկման արագությունը՝ 160 կմ/ժ

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ
Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու
Partner news