Intel-ը ներկայացրել է 50 միջուկներով Xeon Phi սոպրոցեսորը սուպերհամակարգիչների համար![]() 20 հունիսի 2012 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Intel ընկերությունը ներկայացրել է 50 միջուկներով Xeon Phi սոպրոցեսորը սուպերհամակարգիչների համար: Այդ մասին հաղորդում է NEWSru.com կայքը: Սոպրոցեսորի մատակարարումները կմեկնարկեն մինչև տարեվերջ: Ընդ որում առաջին սուպերհամակարգիչը, որն օգտագործում է այդ արագացուցիչները, արդեն հայտնվել է Top500 վարկանիշում: Տասնյակ արտադրողներ, ներառյալ Cray-ը, Dell-ը, HP-ն, IBM-ը և Nec-ը արդեն հիմա մտադիր են օգտագործել նոր սոպրոցեսորը իրենց համակարգերում: Intel-ի փորձագետները գտնում են, որ 2020 թվականին իրենց առաջարկած լուծումը թույլ կտա 4 էկզաֆլոպս և ավելի հզորությամբ սուպերհամակարգիչներ ստեղծել:
Partner news Արսեն Ղազարյան. Հայկական ընկերություններն այսօր կառավարման համակարգերի պահանջարկ ունեն Samsung GALAXY S4-ի արժեքը 370000 դրամ է: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է Samsung Galaxy S4-ն արդեն Երևանում է․ վաճառվում է Samsung, Mobile Center, Orange և Fine վաճառասրահներում Partner news |