«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանին հունից հանել է ՊԵԿ նախագահի հաշվետվությունը

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանին հունից հանել է ՊԵԿ նախագահի հաշվետվությունը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 16-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` Տամոժնի Գագոն, գնացել է նախագահական նստավայր`հաշվետվություն ներկայացնելու: Ըստ թերթի տեղեկությունների` Խաչատրյանը Սերժ Սարգսյանի աշխատասենյակից դուրս է եկել ահաբեկված և այլայլված:

Ավելին, սենյակից դուրս գալուց անմիջապես հետո մոտեցել է քարտուղարուհու սեղանին և իր կրծքին ամուր սեղմած թղթերը սկսել է կոկիկ հավաքել թղթապանակի մեջ: Այդ ընթացքում Խաչատրյանի ձեռքերն անգամ դողացել են: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ` պարզելու, թե ինչի վերաբերյալ է եղել իր ներկայացրած հաշվետվությունը, որն այդպես հունից հանել է Սերժ Սարգսյանին: «Ես սովորական, լուրջ տրամադրությամբ գնացել եմ, լուրջ քննարկումներ ենք ունեցել, ոչ մի նման խնդիր չի եղել: Հիմա Դուք հարցնում եք, ես չգիտեմ անգամ` ինչ պատասխանեմ, Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել»,-պարզաբանել է Խաչատրյանը:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news