Աշխարհահռչակ Դերեք Շիրինյանը ելույթ կունենա «Դորիանս» խմբի հետ

Աշխարհահռչակ Դերեք Շիրինյանը  ելույթ կունենա «Դորիանս» խմբի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու հայկական «Դորիանս» ռոք խմբի և աշխարհահռչյակ ամերիկահայ ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեք Շիրինյանի համատեղ մեծ համերգը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը: Բացի այդ, նրանց համերգը նշանակալի է, որովհետև հատուկ հյուրը լինելու է «Դիփ փարփլ» լեգենդար խմբի ամդամ Գլեն Հյուզը:

Պրոդյուսերի խոսքով, այս համագործակցությունն իրականանում է Գարիկ Իսրայելյանի ուժերով, ով ծանոթացրեց երաժիշտներին իրար հետ:

Դերեք Շիրինյանն իր հերթին ուրախությամբ հավելեց, որ ուրախ է կրկին գտնվել Հայաստանում, և համագործակցել «Դորիանսի» հետ: Նրա խոսքով, այն հրաշալի խումբ է, և արժանի է ներկայացնել Հայաստանն արտերկրում: Համերգում կատարվելու են «Դորիանսի» ստեղծագործությունները:

Partner news
 Ուշագրավ
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին
Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին
Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել
17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը
Partner news