Հայաստանը մտադիր է իր բաժինը ԱԶՍԲ պարտֆելում հասցնել 5 տոկոսի![]() 21 հունիսի 2012 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) խորհուրդն արդեն հաստատել է Հայաստանի 2011-14թթ. զարգացման չորրորդ միջնաժամկետ ռազմավարությունը, այն միանգամայն համահունչ է կառավարության զարգացման ծրագրին: Այդ մասին հունիսի 21-ին Երևանում կայացած Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) նախագահ Անդրեյ Կոնդակովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսաների փոխնախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ Հայաստանի բաժինը բանկի պորտֆելում կազմում է 3,7 տոկոս, սակայն, նախատեսվում է այն հասցնել 5 տոկոսի, ընդ որում Հայաստանի մասնաբաժինը բանկի կապիտալում չի գերազանցում 1 տոկոսը: Նա նաև հայտնել է, որ հունիսի 22-ին Երևանում կայանալիք «Հայաստան գործարար համաժողով. Աճի ու միջազգային փորձի հնարավորություններ» համաժողովում զեկույցներ կներկայացվեն երեք հիմնական թեմաներով՝ Հայաստանի տնտեսության վիճակը, նրա նվաճումները, կառավարության քայլերն այդ ուղղությամբ, կդիտարկվեն նաև կոնկրետ ծրագրեր: Ինչ վերաբերում է հունիսի 24-ին կայանալիք ԱԶՍԲ կառավարիչների հանդիպումը, ապա, ըստ նրա, օրակարգում բանկի շահույթի վերաբաշխման, գործունեության ամփոփոիչ արդյունքներին առնչվող հարցեր են: Partner news 1 շաբաթ առաջ ծիրանի մթերումը սկսել է «Սպայկա» ընկերությունը և արդեն հասցրել է 3.000տ արտահանել «Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա: «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար Partner news |