Google-ը նախագիծ է սկսում անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների պահպանման համար22 հունիսի 2012 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Google-ը սկսում է Endangered Languages նախագիծն անհետացման վատնգի տակ գտնվող լեզուների պահպանման համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ըստ Google-ի, 7 հազար կենդանի լեզուներից մոտ կեսը կարող է անհետանալ առաջիկա հարյուր տարվա ընթացքում: Այդ թվում կորո լեզուն, որով խոսում է Հնդկաստանի հյուսիս-արևելքում բնակվող 4 հազար մարդ, կամ խանտի լեզուն, որի կրողների թիվը 100-ից չի անցնում: Google-ի նախագծի շրջանակներում լեզվաբանները կարող են փորձը փոխանակել անհետացաող լեզուների փաստագրման առումով, իսկ օգտատերերը իմանալ համաշխարհային լեզվաբանական ժառանգության մասին: Օգտատերերը կարող են ոսումնասիրել ինտերակտիվ քարտը, որտեղ կանաչով նշված են այն լեզուները, որոնք սպառնալիքի տակ են, դեղինով՝ լուրջ սպառնալիքի, իսկ կարմիրով՝ անհետացման եզրին գտնվող լեզուները: Partner news ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է Samsung Galaxy S4-ն արդեն Երևանում է․ վաճառվում է Samsung, Mobile Center, Orange և Fine վաճառասրահներում Տիգրան Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանին Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում Partner news |