«Չորրորդ ինքնիշխանություն». Արմավիրի մարզի գյուղապետերին հանձնարարականներ են տվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Արմավիրի մարզի գյուղապետերին հանձնարարականներ են տվել

PanARMENIAN.Net - Ըստ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի աղբյուրների, օրերս Արմավիրի մարզի «սվոյ» ՀՀԿ-ական գյուղապետներին իր մոտ է կանչել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, ու կոնկրետ հանձնարարականներ տվել: Վերջինս իր ձեռքի տակ «մեծացած» գյուղապետերին ասել է, որ օր առաջ նրանք պետք է սկսեն աշխատել ինչպես առաջիկա ՏԻՄ ընտրությունների, այնպես էլ նախագահական ձայների համար` նկատելով, որ դա իր պատվի հարցն է: «Շմայսը նաև հավելել է, որ իրենց ավելորդ խոսակցություններ ու «մուննաթներ» պետք չեն, որովհետև հրաման կա, որ բոլոր աշխատանքները պետք է հանգիստ ձևով կազմակերպվեն: Պատգամավորը հատուկ տոնով նաև ընդգծել է, որ իրեն ցանկացած հարցով կարող են դիմել, միայն թե «առանց համը հանելու»,-գրում է թերթը:

Partner news
 Ուշագրավ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները
Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին
Partner news