«Երկիր». Գյումրու քաղաքապետն ակտիվացել է![]() 22 հունիսի 2012 - 10:59 AMT PanARMENIAN.Net - «Երկիր» թերթը գրում է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջին շրջանում բավականին ակտիվացել է։ «Նա մեկ զբաղված է քաղաքի լուսավորությամբ, մեկ` ասֆալտապատմամբ, մեկ էլ տեսնես կանաչապատում է։ Գյումրեցիները շատ բորբոքված են, որ բարեկարգման քողի տակ քաղաքապետը քամում է բյուջեն։ ՀՀԿ–ն այլևս չի ցանկանում քաղաքապետի ընտրություններում սատարել իրեն հուսախաբ արած և տարբեր ժամանակներում կրիմինալ պատմությունների մեջ ընկած Վարդան Ղուկասյանին, և վերջինս դա քաջ գիտակցում է։ Մեր տեղեկություններով` ԲՀԿ–ից Գյումրու քաղաքապետի թեկնածու է լինելու ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, դա ի դեպ, ՀՀԿ–ի սրտով է։ Նրա քաղաքապետ նշանակելով` ՀՀԿ–ն երկու ցանկալի հարց է լուծում` նախ ազատվում է Վարդան Ղուկասյանից, երկրորդ` Գրիգորյանի փոխարեն մեծամասնականով պատգամավոր է ընտրվում ՀՀԿ–ական Արման Սահակյանը։ Partner news Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Partner news |