Աբդուլլահ Գյուլ. Թուրքական կործանիչի անձնակազմը կարող էր չկանխամտածված խախտել Սիրիայի սահմանը

Աբդուլլահ Գյուլ. Թուրքական կործանիչի անձնակազմը կարող էր չկանխամտածված խախտել Սիրիայի սահմանը

PanARMENIAN.Net - Թուրքական կործանիչի անձնակազմը, որ նախօրեին ոչնչացրել են սիրիական հակաօդային ուժերը, կարող էր բարձր արագության դեպքում ոչ միտումնավոր խախտել Սիրիայի օդային սահմանը: Նման հնարավորության մասին ասել է թուրք նախագահ Աբդուլլահ Գյուլը:

«Ռեակտիվ ինքնաթիռների համար նորմալ է համարվում, երբ նրանք կարճ ժամանակով հատում են սեփական պետության սահմանը…հատկապես եթե հաշվի առնենք նրանց թռիչքի արագությունը ծովի վրայով»,-ասել է նա Անատոլիական գործակալությանը տված հարցազրույցում: Ըստ նախագահի, «նման բաներ պատահում են, չկանխամտածված»:

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև սիրիական կողմի հետ կապ հաստատելու փորձերի մասին, չնայած, որ Անկարան դեռ մարտին ետ էր կանչել իր դեսպանին Սիրիայից:

Նա հաստատել է, որ Անկարան «բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի» պարզելու համար կատարվածի հանգամանքները:

Ըստ Գյուլի, Սիրիայի տարածքում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բեկորները, օդաչուի որոնումները շարունակվում են, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---