Եվրո-2012-ի եկամուտը մոտավորապես հավասար է նախորդ առաջնության եկամուտին

Եվրո-2012-ի եկամուտը մոտավորապես հավասար է նախորդ առաջնության եկամուտին

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն ակնկալում է, որ Եվրո-2012-ի եկամուտը մոտավորապես համապատասխանում է Ավստրիայում և Շվեյցարիայում անցած նախորդ առաջնության եկամուտին: Այդ մասին հայտարարել է մրցաշարի տնօրեն Մարտին Կալլենը:

Նա նշել է, որ հովանավորներն ու հեռուստաընկերությունները գոհ են առաջնության ժամանակ ՈւԵՖԱ-ի հետ համագործակցությունից: Մեկնաբանելով ճգնաժամի ազդեցությունը հովանավորներից ստացած եկամուտի վրա, Կալենն ասել է, որ շահույթի չափը արդեն հասել է 2004 և 2008թ. առաջնությունների մակարդակին:

Ընդհանուր առմամբ ՈւԵՖԱ-ն նկատում է ֆուտբոլի եվրոպական առաջնության շահութաբերության աճ: Վերջին 20 տարում ԵԱ շահութաբերությունն աճել է ավելի քան 30 անգամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---