Վրաստանի ԱԳՆ. Աստված հեռու պահի Ղարաբաղում պատերազմի վերսկսումից

Վրաստանի ԱԳՆ. Աստված հեռու պահի Ղարաբաղում պատերազմի վերսկսումից

PanARMENIAN.Net - «Զերկալո նեդելի. Ուկրաինա» պարբերականը հրապարակել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի Թիֆլիսը, եթե ԼՂՀ-ում կրկին վերսկսվեն ռազմական գործողությունները, Վաշաձեն ասել է.

«Աստված հեռու պահի նոր պատերազմից. այն «կթաղի» երեք հարավկովկասյան երկրների ինքիշխանթյունն ու անկախությունը»:

Նա նաև հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը հարցի շուտափույթ հանգուցալուծման կբերեն: «Բայց երրորդ ուժն ակտիվ աշխատում է խանգարել Մինսկի խմբի գործողություններին, ինչպես նաև զինադադարի գծում հնարավորինս երկար պահպանել լարվածությունը», - ասել է նա:

Այն հարցին, թե արդյոք այդ երրորդ ուժը Ռուսաստանն է, Գրիգոլ Վաշաձեն պատասխանել է. «Ինչպես ասվում է` կռահեք ինքներդ»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---