Հայաստանի ազգային փոքրամասնությունների միջև շախմատի առաջնություն կանցկացվի![]() 26 հունիսի 2012 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական համայնքը և ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են «Ինտելեկտը հավասարության մեջ» խորագրով շախմատի առաջնություն ազգային փոքրամասնությունների միջև: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր տեղեկացրեցին ռուսական համայնքի նախագահ Յուրի Յակովենկոն և «Հայասայի» նախագահ Սուրեն Մկրտչյանը։ «Հաշվի առնելով, որ ԱՊՀ երկրներում այս տարի առողջ ապրելակերպի տարի է, որոշեցինք մրցույթի համար ընտրել սպորտային ուղղվածությունը, տվյալ պարագայում ` շախմատը»,- ասաց Հայաստանում ռուսական համայնքի ղեկավար Յուրի Յակովենկոն: Երկու օր` հունիսի 30-ից հուլիսի 1-ը, տևող մրցաշարին կմասնակցեն Հայաստանում գրանցված բոլոր ազգային փոքրամասնությունները։ Խաղը կանցկացվի 3 տարիքային խմբերի միջև` 8-14, 15-18, 19-22: «Հայասա» կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանն էլ նշեց, որ բացի շախմատի առաջնությունից, կկազմակերպվի նաև վոլեյբոլի առաջնություն Սևանում: «Նմանատիպ միջոցառումները կամուրջներ են հանդիսանում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք ծանոթանալով իրար հետ էլ ավելի են ամրացնում բարեկամական կապերը բոլոր ազգային փոքրամասնությունների միջև»,- ընդգծեց նա: Partner news «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Partner news |