Լրացուցիչ միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 2-8-ը![]() 26 հունիսի 2012 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-8-ը Երևանում կանցկացվեն պետական ավարտական և միասնական (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին ԳԹԿ(Գնահատման և թեստավորման կենտրոն) լրատվական ծառայությունից: Քննությունների մասնակցելու համար դիմումների ընդունելությունը սկսվել է հունիսի 24-ից և կտևի մինչև հուլիսի 1-ը` ժամը 18.00 ներառյալ: Քննություններին կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2012թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության 2012թ. շրջանավարտները, 2011-2012 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները: Partner news «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Partner news |