Բրազիլացի կալանավորների ազատազրկման տևողությունը կկրճատվի կարդացած գրքերի դիմաց![]() 26 հունիսի 2012 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Բրազիլացի կալանավորների պատիժը կկրճատվի կարդացած գրքերի դիմաց: Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, համապատասխան օրենքը հրապարակվել է Diario Oficial da Uniao պաշտոնական պետական թերթում: Ծրագիրը ստացել է «Հատուցում ընթերցանության միջոցով» ոչ պաշտոնական անվանումը և կիրականացվի Բրազիլիայի չորս կալանավայրերում: Յուրաքանչյուր գրքի դիմաց կալանավորի կալանքի ժամկետից չորս օր կպակասի, ընդ որում տարեկան հաշվի կառնվի մինչև 12 գիրք: Այդպիսով, կալանավորները կարող են ամեն տարի 48 օրով կրճատել պատիժը կրելու ժամկետը: Ընդհանուր առմամբ, բրազիլական բանտերում մոտ 513 հազար մարդ է նստած, որոնց 70 տոկոսն, ըստ 2005թ. տվյալների, միջնակարգ կրթություն չի ստացել: Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |