Նոր Նորքի բնակիչ. Նանսենի այգում թանգարան կառուցելն անհեռատես մոտեցում է

PanARMENIAN.Net - «Նոր Նորքում գտնվող Նանսենի անվան այգում թանգարան կառուցելը անհեռատես մոտեցում է, սա կանաչ տարածքները զավթելու հատուկ քաղաքականություն է»,- այգում Նանսենի թանգարան կառուցելու վերաբերյալ նման մոտեցում ունի Նոր Նորքի բնակիչ Աննա Շահնազարյանը, ով այսօր մասնակցում էր քաղաքապետարանի առջև բողոքի ակցիային:

Նա պնդում է, որ քաղաքապետարանը ոչ մի հստակ փաստաթուղթ չի ներկայացրել, որը կվկայի այն մասին, որ թանգարանը պատկանելու է քաղաքապետարանին, ոչ թե դառնալու է մասնավոր սեփականություն, քանի որ Նոր Նորքում նման նախադեպեր արդեն եղել են:

Ի դեպ, ըստ ակցիային մասնակցող Նոր Նորքի բնակիչների, նրանք ունեն շատ առաջարկներ, թե որտեղ կարելի է կառուցել թանգարանը, քանի որ Նոր Նորքում կան շատ լքված տարածքներ, որտեղ թանգարան կառուցելով նաև շատ համայնքնային խնդիրներ կլուծվեն:

Քաղաքապետարանի առջև այսօր տեղի ունեցած ակցիայի ընթացում քաղաքապետարանին է հանձնվել Նորքի բնակիչների 400 ստորագրություն` պահանջով դադարեցնել կանաչ գոտում թանգարանի կառուցումը և տեղափոխել այլ վայր:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news