Երևանում քննարկել են Հայաստանում աուդիտի որակի վերահսկման արդյունավետության խնդիրը![]() 27 հունիսի 2012 - 15:13 AMT PanARMENIAN.Net - 2012 թ. հունիսի 25-ին Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) իրավաբանական անձանց միությունը հանդիպում կազմակերպեց իր անդամ հանդիսացող խոշոր աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ Ահարոն Չիլինգարյանի հետ: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստանում աուդիտի որակի վերահսկման արդյունավետության խնդրին: Քննարկվող հարցերից էր աուդիտի ոլորտում ինքնակարգավորման մեխանիզմների կամ կառույցի ներդրումը, որը կնպաստի աուդիտորական ընկերությունների գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկման գործընթացին ՀՀ օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին համապատասխան: Մասնակիցներից շատերի կարծիքով նման կառույցի ձևավորումը կնպաստի Հայաստանում աուդիտի որակի բարձրացմանն ու աուդիտորական ընկերությունների նկատմամբ վստահության աճին: Հաշվի առնելով այս ամենը, կարևորվեց հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև երկխոսության և համագործակցության ընդլայնումը: Քննարկումն առավել առարկայական և շարունակական դարձնելու նպատակով, հանդիպման մասնակիցներն առաջարկեցին, որպեսզի ՀԱԱՊ-ն ստանձնի համակարգողի դերը և ներկայացնի այս ոլորտում իր անդամ կազմակերպությունների միջազգային փորձը: Որոշվեց նաև քաջալերել աուդիտորական ընկերություններին` միանալու «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում գործող կազմակերպությունների միջև փոխըմբռնման հուշագրին: ՀԱԱՊ-ն անկախ բիզնես միություն է, որը Հայաստանում գործում է 2000թ.-ից: ՀԱԱՊ-ն ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր բիզնես ոլորտների մոտ 90 անդամ կազմակերպությունների շահերը: Նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն գործարար փորձառությունը Հայաստանում, ՀԱԱՊ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և առավել լայն գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Partner news Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար ՀԾԿՀ գնային քաղաքականության վարչության պետը նշել է, հիմնավորված կարող է ասել` գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիան» այլ պարտատերեր էլ են դատի են տվել Partner news |