Միքայել Վերդյան. Հայաստանի քաղաքացիների համար դոլարը հանգրվանային արժույթ է![]() 28 հունիսի 2012 - 15:07 AMT PanARMENIAN.Net - 2009թ. մարտ ամսվա արժեզրկումից հետո, երբ մեկ օրում դրամը արժեզրկվեց, այժմ կարելի է խոսել ԱՄՆ դոլարի համեմատ դրամի աստիճանական արժեզրկման մասին: Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը: «Փոխարժեքի նման տատանումները լուրջ շոկեր չեն առաջացնի շուկայում»,-ասել է նա: Ըստ նրա, հայկական դրամի արժեզրկումը հիմնականում տնտեսության համաշխարհային միտումների ազդեցության արդյունք է Հայաստանի տնտեսության վրա: Ինչպես ասել է փորձագետը, դոլարականացման մակարդակը Հայաստանում աստիճանաբար աճում է, իսկ ընթացիկ տարվա ապրիլին այն կազմել է 4,67 տոկոս: Ավելին, արժութային ավանդներին բաժին է ընկնում ՀՀ բանկային համակարգի բոլոր ավանդների քանակի 47,67 տոկոսը: «Քաղաքացիները դեռ հիշում եմ մարտյան այդ արժեզրկումը, ուստի Հայաստանի բնակչությունը գերադասում է իր խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, այդ արժույթը հանգրվանային է նրանց համար»,-ասել է նա: Partner news «Արմավիայի» 6 օդանավերը կանգնած կմնան օդանավակայանի տարածքում մինչ դատավարության ավարտը Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար Partner news |