Յուլիա Տիմոշենկոն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննություն անցնել![]() 28 հունիսի 2012 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննություն անցնել: Այդ մասին հաղորդել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն: «Նրա մոտ եկել էին մարդիկ, ովքեր ներկայացան որպես դատաբժշկական փորձագետներ, սակայն Տիմոշենկոն հրաժարվեց ընդունել նրանց»,- պարզաբանել է նա, հաղորդում է Vesti.ru-ն: Ավելի վաղ` հունիսի 25-ին, մեղադրական կողմը դատարանում հայցել էր դատաբժշկական փորձաքննություն անցկացնել ուկրաինյան ընդդիմության առաջնորդի համար: Այդ հայցը բավարարվել էր` կապված նախկին վարչապետի պարբերաբար դատարան չներկայանալու հետ առողջական վիճակի պատճառով: Partner news Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Partner news |