Զուրաբյան. Ընտրակեղծիքների պատճառով Հայաստանը 2 մլրդ դոլարի օգնություն չստացավ ԵՄ-ից

Զուրաբյան. Ընտրակեղծիքների պատճառով Հայաստանը 2 մլրդ դոլարի օգնություն չստացավ ԵՄ-ից

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի Աժ ընտրություններում իշխանությունների ընտրակեղծիքների պատճառով Եվրամիությունը չկազմակերպեց Հայաստանի համար դոնորների խոստացված խորհրդաժողովը, որի ընթացքում նախատեսվում էր մոտ 2 մլրդ դոլար հավաքել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

Ըստ Զուրաբյանի, ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցը որակել է ընտրությունները որպես Հայաստանի ստանձնած պարտավորություններին հակասող, չհամապատասխանող:

Նա նաև նշել է, որ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը Հայաստանում կայացած ընտրությունները կապել է ղարաբաղյան խնդրի հետ:

«Իշխանությունները գերադասեցին կեղծել ընտրությունները Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի զարգացման ծրագրի հաշվին և դրա համար պետք է պատասխան տան ժողովրդի առջև»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե դոնորների խորհրդաժողովի հետաձգումը կապված է եվրոյի գոտու ճգնաժամի հետ, Զուրաբյանն այն անհիմն համարեց: Ըստ նրա, այդ դեպքում համապատասխան եվրոպական կառույցները հրապարակայնորեն կհայտարարեին միջազգային օգնության ծավալների կրճատման մասին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---