«Արմավիան» վերսկսում է չվերթը դեպի Հալեպ, ինչպես նաև կավելանա թռիչքների հաճախականությունը Բեյրութ![]() 29 հունիսի 2012 - 20:43 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը շարունակում է թռիչքների աշխարհագրության ընդլայնման քաղաքականությունը. այդպես, հուլիսի 2-ից վերսկսվում է չվերթը դեպի Հալեպ, ինչպես նաև կավելանա թռիչքների հաճախականությունը Բեյրութ, նոր չվերթներ են բացվել դեպի Բիրմինգեմ և Ամրիթսար: Այս կապակցությամբ ամռան շրջանում «Արմավիա» ավիաընկերությունը վարձակալել է Airbus A320 տիպի ինքնաթիռը: Ամռանը արդեն բացվել են նոր չվերթներ դեպի Ամման և Միլան, հաղորդում է «Արմավիայի» մամլո ծառայությունը: Բացի այդ, ամռան շրջանում վերականգնվել են Երևան – Հռոմ – Երևան (երեքշաբթի օրերին), Երևան – Վենետիկ – Երևան (կիրակի օրերին), Երևան – Բարսելոնա – Երևան (կիրակի օրերին), Երևան – Լիոն – Երևան, Երևան – Փարիզ – Երևան (երկուշաբթի օրերին (մշտապես կար), սկսած հուլիսի 1-ից` երկուշաբթի և ուրբաթ օրերին), Երևան – Մարսել – Երևան (սկսած մայիսի 12-ից` շաբաթ օրերին, հուլիսի 4-ից` չորեքշաբթի օրերին) և Երևան – Լառնակա – Երևան (հինգշաբթի օրերին):
Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |