Եգիպտոսի նոր ղեկավարությունը խոստանում է զբոսաշրջիկներին չզրկել ալկոհոլից և բիկինիից![]() PanARMENIAN.Net - Եգիպտոսի իսլամիստները զբոսաշրջիկներին չեն զրկի ալկոհոլային խմիչքից: Այդ մասին մամլո ասուլիսում պատմել է Ռուսաստանում Եգիպտոսի դեսպան Ալաա Էլհադիդին: Ինչպես վստահեցրել է դիվանագետը, չի արգելվի նաև բիկինին լողափերում: Էլհադիդիի խոսքով` Եգիպտոսը չի պատրաստվում նման միջոցներ ձեռնարկել, քանի որ դրանք վատ կանդրադառնան տուրիստական ոլորտի վրա: Դեսպանը ճշտել է, որ դրանից ստացվող եկամուտը կազմում է Եգիպտոսի ՀՆԱ 12 տոկոսը: Ինչպես ավելի վաղ գրել էր The Daily Telegraph-ը, ալկոհոլ օգտագործելն ու բիկինի կրելն արգելել, ինչպես նաև լողափերը կանանց և տղամարդկանց միջև բաժանել պահանջում էին «Մահմեդական եղբայրներ» շարժման քաղաքական թևի` Ազատության և արդարության կուսակցության ներկայացուցիչները: Մոհամմեդ Մուրսին նախագահ էր առաջադրվել հենց այդ կազմակերպությունից: Թեև ընտրվելուց հետո նա հրաժարվեց «Մահմեդական եղբայրներին» անդամակցելուց` խոստանալով, որ կդառնա նախագահ բոլոր եգիպտացիների համար:
Partner news Սիրիական ընդդիմությունն, իր հերթին, դեռ վերջնական որոշում չի կայացրել Ժնևի բանակցություններին մասնակցելու մասին Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը «Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Partner news |