30 հունիսի 2012 - 10:49 AMT
Ռուսաստանը ԱՄՆ հետ չի քննարկի սպառազինությունների կրճատումը, քանի դեռ վերջինս չի փոխել դիրքորոշումը ՀՀՊ հարցում

Ռուսաստանը նոր բանակցություններ չի սկսի ԱՄՆ հետ սպառազինությունների կրճատման շուրջ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել դիրքորոշումը ՀՀՊ հարցում, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտարարել ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ՌԴ ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում:

Ամերիկյան վարչակազմը շարունակում է պնդել, որ բանակցություններ են հարկավոր Ռուսաստանի հետ բոլոր տեսակի սպառազինությունների կրճատման շուրջ՝ ներառյալ ոչ ռազմավարականները: Ավելին, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. առաջ շարժվելու համար հարկավոր է իրականում կյանքի կոչել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Հաջորդ բանակցությունների համար հարկավոր է հաշվի առնել հարցերի ողջ սպեկտրը, որոնք ազդում են ռազմավարական իրավիճակի վրա, առաջին հերթին ԱՄՆ ծրագրերը ՀՀՊ ծավալման վերաբերյալ: Ինչպե՞ս կարելի է առաջ շարժվել, եթե ԱՄՆ-ն չի ցանկանում սահմանափակել ՀՀՊ-ն»,-ասել է Բերդեննիկովը: