Աննանը Սալեհիի հետ հեռախոսազրույցում կարևորել է Իրանի դերը Սիրիայի բարեփոխումներում![]() 30 հունիսի 2012 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ հեռախոսազրույցում կարևորել է Իրանի դերը Սիրիայի բարեփոխումներում, հայտնում է IribNews-ը: Իր հերթին Սալեհին, նշելով Իրանի հստակ ու սկզբունքային դիրքորոշումը սիրիական ժողովրդի ու նախագահ Բաշար Ասադի բարեփոխումների վերաբերյալ, շնորհակալություն է հայտնել Աննանին նրա ջանքերի համար ու հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքները կնպաստեն խաղաղության ու կայունության հաստատմանը Սիրիայում ու տարածաշրջանում: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ցանկացած ռազմական միջամտություն անընդունելի է և որ Սիրիայի ճգնաժամը հարկավոր է լուծել բացառապես քաղաքական ճանապարհով: Partner news Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Partner news |