«Միասնական Ռուսաստանը» կազմել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք չհայտարարված պատերազմ են վարում ՌԴ դեմ![]() 30 հունիսի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ոչ առևտրային կազմակերպություններին օտարերկրյա պետությունների «քաղաքական» գործակալի կարգավիճակ նախատեսող օրինագծի հեղինակները հրապարակել են Ռուսաստանի գլխավոր թշնամիների ցանկը: Այդ ցանկում ընդգրկվել են օտարերկրյա կազմակերպություններ, որոնք, ինչպես պնդում են ուղղումներին սատարող խնդրագիր կազմողները, Ռուսաստանի դեմ «չհայտարարված պատերազմ են վարում», հայտնում է ՌԲԿ-ն: «Օգտագործելով ռուսական օրենսդրության անկատարությունը, օտարերկրյա ֆոնդերը բազմամիլիոնանոց բյուջեներ են հատկացնում Ռուսաստանի դեմ գործունեության համար: Միլիարդավոր դոլարներ են ծախսվում խաթարելու համար մեր երկրի ամբողջականությունը, քաղաքական կարգի կայունությունը»,-ահաբեկում է ռուսաստանցիներին «Միասնական Ռուսաստանը»: «Այդ բյուջեների հասցեատերերը ոչ առևտրային կառույցներն են, որոնք իրավապաշտպան ու վերլուծական կազմակերպությունների «գառան մորթիներով» են հանդես գալիս»,-նշում են ռուսական ԶԼՄ-ները: Partner news Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Partner news |