Մենուա Հարությունյան. Ցանկացած մարդ կարող է հայտնվել Վահե Ավետյանի տեղում

Մենուա Հարությունյան. Ցանկացած մարդ կարող է հայտնվել Վահե Ավետյանի տեղում

PanARMENIAN.Net - Վահեն այն կերպարն է, որի փոխարեն կարող ենք հայտնվել յուրաքանչյուրս, գտնում է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետը նշեց, որ «Հարսնաքարում» ծեծի ենթարկված ՊՆ մայոր Վահե Ավետյանի ողբերգական մահը պետք է զսպի հայ օլիգարխներին, և լայն հասարակական արձագանք ստանա, և մարդիկ չհանդուրժեն դա:

Ասուլիսի մյուս բանախոս, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը գնտում է, որ մարդիկ պետք է մտածեն, որ այդպես չպետք է լինի, ոչ թե մտածեն, ինչու՞ դա պատահեց: Նա նույնպես գտնում է, որ եթե հասարակական մեծ շարժում լինի, մեղավորներն անպատիժ չեն մնա:

Երկու բանախոսներն էլ գտնում են, որ նման հարցերը պետք է օրենքով լուծել, այսինքն պատժել ոչ միայն ծեծող թիկնապահներին, այլ նաև կարգադրողին: Նրանք նաև համամիտ են, որ մեծահարուստներն ու պաշտոնյաները, բացի երկրի նախագահից և վարչապետից, թիկնազոր չպետք է ունենան:

Կարեն Քոչարյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում չես հանդիպի թիկնապահով պաշտոնյայի, այնինչ Հայաստանի Հանրապետությունում թիկնապահները բջջային հեռախոսին հավասար բան են դարձել: Նա նաև հուսաց, որ Վահե Ավետյանի դեպքը վերջինը կլինի, իսկ Հարությունյանը նշեց, որ եթե մենք լռենք, 20 տարի հետո մեզ չեն հարգի մեր երեխաները, եթե Հայաստանում լինեն:

Partner news
 Ուշագրավ
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Partner news