Թեհրան. Իրանը երբեք չի մասնակցի մի նիստի, որի մասնակիցները գործարքներ են կնքելու Սիրիայի դեմ

Թեհրան. Իրանը երբեք չի մասնակցի մի նիստի, որի մասնակիցները գործարքներ են կնքելու Սիրիայի դեմ

PanARMENIAN.Net - Իրանը կմասնակցի ցանկացած նիստի, որտեղ կքննարկվեն Սիրիայում ճգնաժամի հանգուցալուծման խաղաղ նախաձեռնությունները ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի առաջարկած ծրագրի շրջանակներում, ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը: Ըստ նրա, Իրանը երբեք չի մասնակցի մի նիստի, որի մասնակիցները գործարքներ են կնքելու Սիրիայի դեմ, հայտնում է IRNA-ն:

Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը, անդրադառնալով Ժնևում ընթացող նիստին, հայտարարել է, որ հարկավոր է դիտարկել նաև ճգնաժամին նախորդած իրավիճակը:

«Չի կարելի սիրիացի ժողովրդի ճակատագիրը վճռել արտաքին ուժերով: Հարկավոր է բացառել այդ խնդրի լուծումը ռազմական ճանապարհով»,-հայտարարել է նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---