ԱՄՆ-ն նշում է, որ Սիրիայի գծով Ժնևում ընթացող բանակցություններում տարաձայնություններ կան

ԱՄՆ-ն նշում է, որ Սիրիայի գծով Ժնևում ընթացող բանակցություններում տարաձայնություններ կան

PanARMENIAN.Net - Տարաձայնությունները ԱՄՆ ու Ռուսաստանի միջև Սիրիայի հարցում չլուծված են մնում, շաբաթ օրը լրագրողներին է ասել ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչը, որը մասնակցում է Ժնևում ընթացող Սիրիայի գծով խորհրդաժողովին:

«Քննարկումը բաց է մնում: Հնարավոր է, մենք կգանք փոխզիջման, գուցե՝ ոչ»,-ասել է ամերիկացի դիվանագետը «Ինտերֆաքս» գործակալությանը: Այս հայտարարությունը հնչել է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մինչ նիստը կայացած առանձնազրույցից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---