Բյուրականում «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով գիտաժողով կանցկացվի

Բյուրականում «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով գիտաժողով կանցկացվի

PanARMENIAN.Net - Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-28-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով «Ատղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով, որը նվիրվելու է ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ աստղագիտական արժեք ներկայացնող Հայաստանի նյութական և ոչ նյութական հուշարձաններին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից`կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը:

Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և արտերկրի մոտ 50 գիտնականներ` աստղագետներ, պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ և այլ մասնագետներ: Զեկուցվող և քննարկվող թեմաներն են լինելու աստղագիտական բնույթի ժայռապատկերները, հնագույն օրացույցները և տոմարը, աստղագիտական եզրաբանությունը, հնագույն աստղադիտարանները և աստղագիտական գործիքները, աստղագիտական երևույթների հիշատակությունները պատմական աղբյուրներում, Մատենադարանի աստղագիտական բնույթի ձեռագրերը, Անանիա Շիրակացու տիեզերագիտական և տոմարագիտական ժառանգությունը, միջնադարի հայ աստղագիտական քարտեզները և այլն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---