Լավրով. Նախքան Սիրիայի հանդեպ պատժամիջոցներն ընդլայնելը պետք է փորձել իրագործել Աննանի ծրագիրը

Լավրով. Նախքան Սիրիայի հանդեպ պատժամիջոցներն ընդլայնելը պետք է փորձել իրագործել Աննանի ծրագիրը

PanARMENIAN.Net - Նախքան Սիրիայի հանդեպ պատժամիջոցներն ընդլայնելը անհրաժեշտ է անել ամեն ինչ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագիրն իրագործելու համար, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր գործընկերները շատ էին ուզում, որպեսզի մենք Սիրիայի վերաբերյալ գործողությունների այդ խմբի շրջանակներում որոշում ընդունեինք այն մասին, որ անպայման անհրաժեշտ է սիրիական ղեկավարության հանդեպ հարկադիր միջոցներով նոր բանաձև ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Մեզ համար դա անընդունելի է»,- ասել է Լավրովը:

«Նախքան ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը կիրառելը հարկավոր է անել ամեն ինչ արդեն առկա բանաձևերն իրագործելու համար»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ ներկայիս հանդիպումը Ժնևում «լիազորված չէ որոշել այն, ինչ կատարվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»:

ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը նախատեսում է Անվտանգության խորհրդի որոշմամբ ինչպես պատժամիջոցների, այնպես էլ զինված ուժերի կիրառում:

Partner news
 Ուշագրավ
Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա
Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը
Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ
Partner news