Մոսկվան հանդես է գալիս Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թվի ավելացման կողմից![]() 1 հուլիսի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թվի ավելացման կողմից: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Ժնևյան խորհրդաժողովը: «ՄԱԿ-ի ոչ մեծ առաքելության ուսերին հսկայական բեռ է ծանրացած: Մենք այդ առաքելությունը քանակապես ավելացնելու կողմից ենք»,- ասել է նա: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, դրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ «Սիրիայի ընդդիմության և իշխանությունների զինված ուժերի դուրսբերումը քաղաքներից լրջագույն, ծանրագույն խնդիր է՝ հատկապես հաշվի առնելով երկու կողմերից իրադրության ծայրահեղականացման աստիճանը»: «Մենք կսպասենք Քոֆի Աննանի, գեներալ Մուդի (դիտորդների առաքելության ղեկավարի) խորհրդատվություններին այն առնչությամբ, թե ինչպես են նրանք տեսնում լարվածության մարումը յուրաքանչյուր բնակավայրում»,- հավելել է նախարարը: Partner news Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Partner news |