ԵՄ-ում նախագահությունը մոտակա վեց ամիսներին անցնում է Կիպրոսին![]() 1 հուլիսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Մոտակա վեց ամիսներին Եվրամիությունում նախագահությունը կիրակի օրը Դանիայից անցնում է Կիպրոսին: Ավելի քան 800 հազար մարդ բնակչությամբ այդ երկրի, որը ԵՄ անդամ է դարձել 2004-ին, իսկ 2008-ին անցել է եվրոյի դրամական համակարգին, քաղաքական ղեկավարությունը ԵՄ-ում իր նախագահության գլխավոր առաջնահերթությունն է հայտարարել «Լավագույն Եվրոպայի համար» կարգախոսը: Կիպրոսյան իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ այդ կարգախոսի ներքո առաջին հերթին նկատի ունեն ԵՄ-ում տնտեսական աճի համար պայմանների ստեղծումը, սոցիալական արդարության և զբաղվածության ապահովումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նիկոսիայում հույս ունեն նաև, որ Կիպրոսի նախագահության ժամանակահատվածում կավարտվեն 2014-2020թթ. ԵՄ բյուջետային ծրագրի շուրջ բանակցությունները, կներդրվի ապաստանի հատկացման համաեվրոպական համակարգը և կվերսկսվեն ծովային փոխադրումների ոլորտում ԵՄ ինտեգրված քաղաքականության շուրջ բանակցությունները: Բացի այդ, Կիպրոսը մտադիր է աջակցել Եվրամիությանը Արևմտյան Բալկանների երկրների, առաջին հերթին Չեռնոգորիայի և Սերբիայի անդամակցությանը: Partner news Սիրիական ընդդիմությունն, իր հերթին, դեռ վերջնական որոշում չի կայացրել Ժնևի բանակցություններին մասնակցելու մասին Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը «Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Partner news |