Վենեսուելայում հայ սամբիստները երկու արծաթե մեդալ են նվաճել

Վենեսուելայում հայ սամբիստները երկու արծաթե մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Հունիսի 26-30 Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում անց է կացվել Աշխարհի Գավաթի փուլ, Ալբերտ Աստախովի հիշատակի՝ սամբոյի միջազգային մրցաշար: Հայաստանը ներկայացված էր 3 մարզիկով, որից երկու մարզիկ՝ Սամբոյի և ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ Աշոտ Դանիելյանը (82 կգ. քաշային կարգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ. ք/կ) նվաճեցին արծաթե մեդալներ, ասվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---