«Ժողովուրդ». Նեմեցի թիկնապահները կրկին մարդ են ծեծել

«Ժողովուրդ». Նեմեցի թիկնապահները կրկին մարդ են ծեծել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում նրա թիկնազորի անդամների կողմից դաժանաբար ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, 10 օր այդպես էլ գիտակցության չգալով, կնքեց իր մահկանացուն։

«Սերժ Սարգսյանը լինելով երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ոչ միայն չմասնակցեց Վահեի հուղարկավորությանը, այլև անգամ ծաղկեպսակ կամ ցավակցական հեռագիր չուղարկեց զինվորական բժշկի տուն։

Մինչդեռ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի մոր հուղարկավորությանը մասնկացելու համար Սարգսյանն անձամբ ուղղաթիռով մեկնեց Սյունիք։ Ուշագրավն այն է, որ Ավետյանի մահվան օրը Ռ. Հայրապետյանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու մի վարորդի։

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով` Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվելէ մեքենան «փախցնել» տրոյլեբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 SO 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից։ Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենան քշես իմ վրա»։ Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ։ Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորոդները։ Միջադեպի հետևանքով արդեն 3 օր է`81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է. Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում։ Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լռում է»,–գրում է թերթը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---