Ա. Իսկանդարյան. Հայաստանը պետք է շատ արագ հարմարվի Սիրիայի փոփոխական իրավիճակին

Ա. Իսկանդարյան. Հայաստանը պետք է շատ արագ հարմարվի Սիրիայի փոփոխական իրավիճակին

PanARMENIAN.Net - Անշուշտ, Հայաստանը չի կարող ազդել Սիրիայի իրավիճակի վրա, սակայն կարող է հետևել ու փորձել հարմարվել արագ փոփոխվող իրականությանը՝ դա սուր անհրաժեշտություն է, հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ես չգիտեմ, թե երբ տեղի կունենա կոլապսը՝ հուլիսի 20-ին, Ռամադանի սկսվելուն պես թե մեկ տարի անց, բայց այն, որ իշխանությունն այնտեղ շատ է վարկաբեկված և որ կան ռիսկեր ու վտանգներ, դա փաստ է: Այնպես, որ կարծես թե Սիրիայում հումանիտար աղետ է սպասվում»,-ասել է նա հուլիսի 3-ին Երևան-Մոսկվա «Մերձավորարևելյան նոր իրողությունները. Մարտահրավերներ Մոսկվայի ու Երևանի համար» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ:

Ըստ նրա, Հայաստանի համար իրավիճակի զարգացումը Սիրիայում չափազանց կարևոր է՝ հազարավոր սիրիահայեր կան այնտեղ , որոնք Հայաստանի քաղաքացիություն են ուզում: Նա բերեց ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն, 2010թ. նրանք 400 էին, 2011-ին՝ 3000, իսկ 2012թ. առաջին կիսամյակում արդեն 2000 մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար: «Այս թվերը վերաբերում են քաղաքացիություն խնդրողներին, կան նաև այնպիսինները, ով դում է բնակության իրավունքի համար կամ ուղղակի ժամանում է երկիր»,-ասել է նա:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է նաև, որ անշարժ գույքի շուկայում արդեն սկսում է դեր խաղալ սիրիական գործոնը: «50-60 հազար սիրիահայերի համայնքը շատ լուրջ թիվ է մեր երկրի համար»,-ասել է նա:

Ըստ քաղաքագետի, Սիրիան առանցքային երկիր է տարածաշրջանի համար: «Այն, ինչ կատարվում է այնտեղ, դա և Թուրքիայի դերն է, և Իրանի դերն է տարածաշրջանում, և Հյուսիսայինյ Իրաքն ու քրդերն են, և տարածաշրջանի վերափոխումը հսկայական նշանակություն ունի Հայաստանի ու Ռուսաստանի համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---