Ջոն Կոնստեբլի «Պատնեշը» բնանկարը վաճառվել է Christie's-ում ռեկորդային գնով

Ջոն Կոնստեբլի «Պատնեշը» բնանկարը վաճառվել է Christie's-ում ռեկորդային գնով

PanARMENIAN.Net - Հայտնի անգլիացի ռոմանտիկ նկարիչ Ջոն Կոնստեբլի «Պատնեշը» բնանկարը վաճառվել է Christie's-ում ռեկորդային գնով: Վաճառվելով 35,2 մլն դոլարով՝ կտավը դարձել է երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ նկարը: Նկարիչը ստեղծագործել է 19-րդ դարի 10-20-ական թվականներին:

«Պատնեշը» վեց լայնածավալ բնանկարների շարքում է ընդգրկված, որ Կոնստեբլը նկարել է Սթաուր գետի ափին իր հարազատ վայրերում: Այդ աշխատանքները համարվում են բրիտանական հանգիստ, չճացող բնության մարմնացում, անգլիական գյուղական բնապատկերի խտացում: «Պատնեշն» այդ վեց նկարներից վերջինն է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---