Ակտիվիստներ. Հայրապետյանի պատգամավորական մանդատի վայր դնելով հարց չի լուծվում

Ակտիվիստներ. Հայրապետյանի պատգամավորական մանդատի վայր դնելով հարց չի լուծվում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի առջև հավաքված մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց մոտ հետևյալ կարգախոսերով պաստառներ են`«Ո՛չ ամենաթողությանը», «Պահանջում ենք ԱԺ արտահերթ նիստ», «Խորհրդարանը չպետք է հանգստանա, երբ մեզ սպանում են»: ԱԺ դիմաց ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվի նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից ու քրեական պատիժ կրի: Նրանց կարծիքով` Հայրապետյանի պատգամավորական մանդատի վայր դնելով հարց չի լուծվում:

ՀԱԿ խմբակցության անդամներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը նշեցին, որ ԱԺ-ի 4 խմբակցություններ` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու «Դաշնակցությունը» նախաձեռնել են լսումներ իրավապահ մարմինների հետ: Նրանք սպասում են վերջիններիս պատասխանին:

Ակցիայի մասնակիցները պահանջելու են տեղափոխել գործը ՀՔԾ` այն ավելի անաչառ քննելու համար: Զուրաբյանը նաև ասաց, որ իրենք շուտով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրեն: Դա իրականացնելու համար նրանց անհրաժեշտ է 44 պատգամավորական ձայն: Երբ որ դրանք հավաքվեն` նիստը կկայանա, որտեղ կքննարկվեն Վահե Ավետյանի մահվան հանգամանքները:

«Այն, որ երեկ Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը, ձեր համառ պայքարի արդյունքն է: Ոչ ոք իրավունք չունի դրանով բավարարվել. պետք է գնանք մինչև վերջ, որ բոլոր մեղավորները, այդ թվում նաև Ռուբեն Հայապետյանը` պատժվեն», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Այժմ ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ՀՀ դատախազություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---