Սեպտեմբերին վաճառքի կհանվի «Հարրի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի նոր վեպը

Սեպտեմբերին վաճառքի կհանվի «Հարրի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի նոր վեպը

PanARMENIAN.Net - Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի նոր վեպը վաճառքի կհանվի սեպտեմբերի 27-ին: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել են «Լիթլ, Բրաուն ընդ քոմփանի» հրատարակչատանը, որի հետ Ռոուլինգը պայմանագիր ունի կնքած:

Համաշխարհային ճանաչում ստացած Հարրի Փոթերի մասին պատմող վեպերի հեղինակը հուսով է, որ նոր ստեղծագործութոյւնը նույնպես կկարողանա գրավել աշխարհի տարբեր երկրների ընթերցողին:

Ներկայացվեց նաև նոր գրքի շապիկը՝ ձևավորված մինիմալիստական ոճով: Ստեղծագործության անվանումը թարգմանաբար նշանակում է «Չնախատեսված թափուր տեղ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---