Ասադը մեղադրել է Թուրքիային ահաբեկիչներին սատարելու մեջ

Ասադը մեղադրել է Թուրքիային ահաբեկիչներին սատարելու մեջ

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է Թուրքիային ահաբեկիչներին սատարելու մեջ: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, նա պահանջել է Անկարայից չմիջամտել իր երկրի ներքին գործերին:

«Թուրքիան թիկունքային աջակցություն է ցուցաբերում ահաբեկիչներին, որոնք սպանում են Սիրիայի քաղաքացիներին»,-հայտարարել է Սիրիայի նախագահը:

Երբեմնի դաշնակիցների՝ Թուրքիայի ու Սիրիայի հարաբերություններն այժմ լարված են: Անկարան բազմիցս է կոչ արել Ասադին հեռանալ նախագահի պաշտոնից: Թուրքիան ժխտում է, որ օժանդակություն է ցուցաբերում զինյալ ապստամբներին, հայտնում է «Ռոսբալտը»:

Partner news
 Ուշագրավ
Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել
Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա
Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը
Partner news