«Ժողովուրդ». ՍԱՍ–ի Արտակը վերանորոգում է ԱԺ-ի իր աշխատասենյակը![]() 5 հուլիսի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ-ի նոր մասնաշենքի չորրորդ հարկում այս օրերին շինարարական եռուզեռ է. «Բանն այն է, որ թիվ 4 ընտրատարածքի պատգմավարոր դարձած Արտակ Սարգսյանը` ՍԱՍ–ի Արտակը, որոշել է հիմնովին վերանորոգել իր ապագա աշխատասենյակը։ Նա իրենով է արել միանգամից 3 աշխատասենյակ ու հիմա բանվորները քանդում են շենքի միջնորմ պատերը` այդ տարածքն իրար միացնելու և ՍԱՍ–ի Արտակի աշխատասենյակն ընդլայնելու համար։ Դրա հետևանքով արդեն տևական ժամանակ է խաթարվել է նոր մասնաշենքում նստող ԱԺ աշխատակիցների ու պատգամավորների աշխատանքը, քանի որ նրանք ողջ օրը ստիպված են լսել շինարարական անտանելի աղմուկը»,–գրում է պարբերականը։ Partner news Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին «Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Partner news |