Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում է![]() 5 հուլիսի 2012 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնի հիմնական թեկնածուների թվում է հայտնվել: Ինչպես հաղորդել են տեղեկացված աղբյուրները, Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաէն արդեն քննարկել է այդ հարցը ազգային հավաքականի նախկին 10-րդ համարի հետ: «Մադրիդի «Ռեալում» Զիդանն աշխատում է Ժոզե Մաուրինյոյի հետ, դա լավ փորձառություն է»,- ավելի վաղ նշել էր Լե Գրաէն: Նշանակալի է, որ Զիդանն ինքն էլ վերջերս տված հարցազրույցներից մեկում թափանցիկ կերպով ակնարկել էր, որ կուզենար փորձել իր ուժերը` որպես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ: «Դեռևս տասը տարի առաջ ես չէի ուզում մարզիչ լինել: Մինչդեռ այսօր գնալով ավելի շատ եմ նայում այդ ուղղությամբ: Տեսնենք»,- ասել է նա: Զինեդին Զիդանը, որը հունիսին կդառնա 40 տարեկան, «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնն է զբաղեցնում: Partner news Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Partner news |