Եվրոպայի խորհուրդը հուլիսի 12-ին Երևանում կմեկնարկի Հայաստանի 2012 – 2014թթ. Գործողությունների ծրագիրը![]() 6 հուլիսի 2012 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը հուլիսի 12-ին Երևանում կիրականացնի եռամյա գործողությունների ծրագրի մեկնարկը` ի աջակցություն Հայաստանի բարեփոխումների օրակարգի մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում: Նոր ծրագրի իրականացումը կարժենա 15 միլիոն եվրո: Այն կկենտրոնացնի իր գործողությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային, մարզային և տեղական մակարդակներում ամուր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների, ինչպես նաև հանրայաին որոշումների կայացման գործընթացում հիմնական հասարակական և քացաքացիական գործիչների ավելի ակտիվ մասնակցության վրա: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա մեկնարկային համաժողովի բացման խոսքով: Գաբրիելա Բատաինի-Դրագոնին` Ծրագրերի գլխավոր տնօրենը և ԵԽ նորընտիր Գլխավոր քարտուղարի տեղակալը կներկայացնի գործողությունների ծրագիրը, ասվում է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: Հայաստանը անդամակցել է Եվրոպայի Խորհրդին 2001թ.-ին և կնախագահի Նախարարների կոմիտեն 2013թ. մայիսից մինչև նոյեմբեր: Partner news Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Partner news |